Գաստրիտ

gastritis գաստրիտ гастрит

Ի՞նչ է գաստրիտը

Գաստրիտ -ը ստամոքսի լորձաթաղանթի մորֆոլոգիապես հաստատված բորբոքում է, որը բնութագրվում է բորբոքային բջիջների ինֆիլտրացիայով, էպիթելային վնասումներով և, որոշ դեպքերում, ատրոֆիկ փոփոխություններով։

Տարբերում են՝

  • Սուր գաստրիտ — հանկարծակի զարգացող բորբոքային գործընթաց, որը հաճախ ամբողջովին դառնալի է;
  • Քրոնիկ գաստրիտ — երկարատև ընթացքով բորբոքում՝ հնարավոր ատրոֆիայի և մետապլազիայի առաջացմամբ։

Գաստրիտի էթոլոգիան և ռիսկի գործոնները

Հիմնական պատճառներ՝

  • Helicobacter pylori (H. pylori) — քրոնիկ գաստրիտի ամենահաճախ հանդիպող պատճառը (Maastricht VI համաձայն՝ >80% դեպքերում)
  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) — խաթարում են լորձաթաղանթի պաշտպանիչ մեխանիզմները՝ պրոստագլանդինների ինհիբիցիայի միջոցով
  • Ալկոհոլ — ունի ուղղակի թունավոր և գրգռիչ ազդեցություն
  • Աուտոիմուն գաստրիտ — հիմնականում հանդիպում է կանանց մոտ, ասոցացված է պերնիցիոզ անեմիայի, վիտամին B12-ի դեֆիցիտի, պարիետալ բջիջների և Կասլի ներքին ֆակտորի նկատմամբ հակամարմինների առկայության հետ
  • Ստրես (ֆիզիոլոգիական — ծանր տրավմա, այրվածքներ, սեպսիս)՝ սթրես ինդուցված սուր գաստրիտ
  • Լեղու ռեֆլյուքս (օր.՝ պոստխոլեցիստէկտոմիկ համախտանիշ)

Ռիսկի գործոններ՝

  • ՈՍՀԲԴ կամ գլյուկոկորտիկոիդների ընդունում առանց գաստրոպրոտեկցիայի
  • Ծխելը
  • Սննդակարգի խանգարումներ
  • Քրոնիկ ալկոհոլիզմ
  • Ստամոքսի քաղցկեղի կամ աուտոիմուն հիվանդությունների ընտանեկան անամնեզ

Գաստրիտի տեսակները և դասակարգումը

Կլինիկա-էթոլոգիական դասակարգում՝

Սուր գաստրիտ՝

  • Կատարալ
  • Էրոզիվ (ներառյալ դեղորայքային, ալկոհոլային)
  • Ֆլեգմոնոզ (հազվադեպ, բակտերիալ ծագման)
  • Նեկրոտիկ

Քրոնիկ գաստրիտ՝

  • H. pylori-ասոցացված
  • Աուտոիմուն
  • Քիմիական ինդուցված (լեղու ռեֆլյուքս, ՈՍՀԲԴ)
  • Իդիոպաթիկ
  • Ատրոֆիկ գաստրիտ — լորձաթաղանթի մորֆոլոգիական բարակում, գեղձերի կորստով և ֆունկցիոնալ անբավարարությամբ։

Գաստրիտի կլինիկական դրսևորումները

Գաստրիտը կարող է ընթանալ ասիմպտոմատիկ կամ ուղեկցվել հետևյալ գանգատներով՝

  • Էպիգաստրալ ցավ կամ տհաճություն
  • Սրտխառնոց, ախորժակի վաղ հագեցվածություն, ռեգուրգիտացիա
  • Փքվածության զգացում
  • Ախորժակի կորուստ
  • Որոշ դեպքերում՝ արյունային փսխում (էրոզիվ ձևի դեպքում), մելենա
  • Աուտոիմուն գաստրիտի դեպքում՝ վիտամին B12-ի պակասից բխող անեմիայի նշաններ՝ թուլություն, պարեստեզիա, գլոսիտ

Գաստրիտի ախտորոշումը

1.    Էզոֆոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) — հիմնական ախտորոշիչ մեթոդն է, թույլ է տալիս գնահատել լորձաթաղանթի վիճակը և վերցնել բիոպսիա
2.    Հիստոլոգիական հետազոտություն (OLGA/OLGIM դասակարգումներով) — հաստատում է բորբոքումը, ատրոֆիան, աղիքային մետապլազիան
3.    Helicobacter pylori-ի հայտնաբերման մեթոդներ՝
    Ուրեազային շնչառական թեստ (¹³C կամ ¹⁴C) — ամենազգայուն ոչ ինվազիվ մեթոդը
    Հ. pylori-ի հակգենի որոշում արտաթորանքում (ԻՖԱ)
    Սերոլոգիա (IgG) — պակաս սպեցիֆիկ է, ոչ հարմար ռեմիսիայի գնահատման համար
    Արագ ուրեազային թեստ՝ ԷԳԴՍ ժամանակ
    PCR՝ բիոպսիայից H. pylori-ի հայտնաբերման համար
4.    Ընդհանուր արյան քննություն, վիտամին B12, երկաթ, ֆերիտին — ավտոիմուն գաստրիտի կասկածի դեպքում

Գաստրիտի բուժման ժամանակակից մոտեցումներ

Բարդություններ և կանխարգելում

Բարդություններ՝

  • Ստամոքսի և տասներկումատյա աղիի խոցային հիվանդություն
  • Մարսողական համակարգի արյունահոսություններ
  • Պերնիցիոզ անեմիա
  • Լորձաթաղանթի դիսպլազիա և ստամոքսի քաղցկեղ (հատկապես H. pylori-ի ինֆեկցիայի և ատրոֆիայի ֆոնի վրա)

Կանխարգելում՝

  • H. pylori-ի էրադիկացիա՝ վարակը հաստատվելու դեպքում
  • ՈՍՀԲԴ երկարատև օգտագործումից խուսափում առանց պաշտպանիչ միջոցների
  • Առողջ սննդակարգ, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում
  • Էնդոսկոպիկ հսկողություն՝ ատրոֆիա կամ մետապլազիա ունեցող պացիենտների մոտ

Գաստրիտը և հղիությունը

Հղիության ընթացքում գաստրիտը կարող է սրվել՝ պայմանավորված՝

  • Հորմոնալ փոփոխություններով (պրոգեստերոնի բարձր մակարդակը դանդաղեցնում է ՄԽԱ-ի մղումը)
  • Մեծացող արգանդի պատճառով օրգանների տեղաշարժով

Ե՞րբ դիմել բժշկի

  • Մշտական կամ արտահայտված էպիգաստրալ ցավ
  • Սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային
  • Մարմնի քաշի կորուստ, անեմիա
  • Վիտամին B12-ի պակասի նշաններ
  • Գաստրիտի առկայություն անամնեզում և հղիություն պլանավորելու ցանկություն
  • Ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժառանգական ռիսկ
ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌԱՆՑ ԶԱՆԳԻ
Амбарцумян Ераник Համբարձումյան Երանիկ Hambardzumyan Yeranik

Երանիկ համբարձումյան
գլխավոր բժիշկ, գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ

Meri Soghoyan Մերի Սողոյան Мери Согоян

մերի սողոյան
գաստրոէնտերոլոգ, լյարդաբան

Lucy Hovakimyan

լյուսի հովակիմյան
գաստրոէնտերոլոգ, գաստրո-սննդաբան

Hakobyan Lilit Լիլիթ Հակոբյան Лилит Акопян

լիլիթ հակոբյան
սննդաբան, գաստրոէնտերոլոգ