Helicobacter pylori C14 շնչառական թեստ

Հելիկոբակտերի շնչառական թեստը (Հելիկոբակտեր պիլորի շնչառական թեստ կամ H. pylori շնչառական թեստ) ոչ ինվազիվ մեթոդ է, որը կիրառվում է Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիայով վարակվածությունը հայտնաբերելու համար: Այս բակտերիան հաճախ կապված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, ինչպես նաև ստամոքսի քաղցկեղի առաջացման հետ:

Helicobacter pylori-ն գրամ-բացասական բակտերիա է, որը բնակվում է ստամոքսի լորձաթաղանթում և հանդիսանում է քրոնիկ գաստրիտի, խոցային հիվանդության և ստամոքսի քաղցկեղի հիմնական պատճառներից մեկը։

Պատճառներ և ռիսկի գործոններ

  • H. pylori վարակ

  • վարակ մանկական տարիքում

  • բնակություն բարձր տարածվածությամբ շրջաններում

  • վարակված ընտանիքի անդամներ

Պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ

  • ուրեազայի արտադրություն

  • էպիթելի վնասում

  • քրոնիկ բորբոքում

  • լորձաթաղանթի պաշտպանիչ ֆունկցիայի խանգարում

  • ատրոֆիայի և աղիքային մետապլազիայի զարգացում որոշ պացիենտների մոտ

Ախտանշաններ

Հաճախ ասիմպտոմատիկ։
Հնարավոր են էպիգաստրալ ցավ, փքվածություն, սրտխառնոց, խոցային հիվանդության ախտանշաններ, անեմիա։

Ախտորոշում

  • Ուրեազային շնչառական թեստ (¹³C/¹⁴C)

  • H. pylori հակագենի որոշում կղանքում

  • Էնդոսկոպիկ բիոպսիա՝ ըստ ցուցումների

Բուժում

  • Էրադիկացիոն թերապիա՝ Maastricht VI ուղեցույցների համաձայն

  • Տևողությունը՝ 14 օր

  • Էրադիկացիայի վերահսկում ≥ 4 շաբաթ անց

Բարդություններ և կանխարգելում

Խոցային հիվանդություն, ատրոֆիկ գաստրիտ, ստամոքսի քաղցկեղ, MALT լիմֆոմա։
Կանխարգելումը հիմնված է ժամանակին հայտնաբերման և արդյունավետ բուժման վրա։

Երբ դիմել բժշկի

Էպիգաստրալ ցավերի, անեմիայի, ընտանեկան անամնեզի կամ հաստատված վարակի դեպքում։

Թեստի ընթացքը

  1. Սկզբում հետազոտվողը խմում է հատուկ դեղապատիճ, որը պարունակում է միզանյութ՝ նմուշառված C14 իզոտոպով։
  2. Այնուհետև 15 րոպեից հետո, հետազոտվողը արտաշնչում է օդը հատուկ ինդիկատորի մեջ:
  3. Բակտերիան միզանյութը քայքայում է, և եթե հետազոտվողի օրգանիզմում առկա է բակտերիան, ածխաթթու գազը հայտնաբերվում է արտաշնչած օդում:
  4. Թեստի վերջին փուլում ինդիկատորը տեղադրվում է սարքի մեջ և րոպեների ընթացքում ունենում էնք Հելիկոբակտեր Պիլորի-ով վարակվածության ցուցանիշ:

HP test

Թեստի առավելություններն են

  • Այն արագ և հուսալի է (թեստի զգայնությունը >95%):
  • Հարմար է հատկապես երեխաների և մեծահասակների համար։
  • Առանց ինվազիվ միջամտությունների։

     Թեստի արդյունքները կարող են ցույց տալ, թե արդյոք օրգանիզմում կա H. pylori վարակ, ինչը կարևոր է ճիշտ բուժում նշանակելու համար:
     Միւամտությանը պատրաստվելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի ցուցումներին, որպեսզի արդյունքները լինեն առավել ճշգրիտ։ Ահա հիմնական քայլերը՝ նախապատրաստվելու համար.

1. Դադարեցրեք որոշակի դեղերի ընդունումը

  • Հակաբիոտիկները պետք է դադարեցնել թեստից առնվազն 4 շաբաթ առաջ։
  • Պահանջվում է դադարեցնել պրոտոնային պոմպի ինհիբիտորների (օրինակ, օմեպրազոլ, պանտոպրազոլ, էզոմեպրազոլ և այլն) և վիսմութի պրեպարատների (Դե-Նոլ, Ուլկավիս) ընդունումը թեստից 2 շաբաթ առաջ։
  • Հակաաթթվային դեղամիջոցները, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվայնությունը,անհրաժեշտ է դադարեցնել թեստից մի քանի օր առաջ (խորհրդակցեք բժշկի հետ):

2. Սննդի եվ խմիչքների սահմանափակումներ

  • Թեստից առաջ չպետք է ուտել կամ խմել։
  • Հետազոտության օրը խուսափեք ալկոհոլի և ծխախոտի օգտագործումից, քանի որ դրանք կարող են ազդել թեստի արդյունքների վրա։

3. Խորհրդակցեք բժշկի հետ

  • Անհրաժեշտ է հայտնել բժշկին, եթե դուք ընդունում եք որևէ այլ դեղամիջոց կամ ունեք որևէ առողջական խնդիր, որը կարող է ազդել թեստի արդյունքների վրա:
  • Հետևելով այս պարզ քայլերին՝ դուք կարող եք ապահովել թեստի առավել ճշգրիտ արդյունքները։

     Helicobacter pylori (H. pylori) բակտերիայով վարակվածությունը կարող է շատերի մոտ չունենալ ակնհայտ ախտանիշներ, սակայն որոշ դեպքերում այն կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են ստամոքսի և/կամ 12 մատյա աղու խոցը, ատրոֆիան, մետապլազիան և այլն։

4. Ե՞րբ է անհրաժեշտ թեստավորել Հելիկոբակտերային վարակը

     Այս ախտանիշները կարող են լինել տարբեր ինտենսիվության՝ կախված տարբեր գործոններից։ Եթե ունեք այս ախտանիշներից որևէ մեկը, կարևոր է դիմել բժշկին, քանի որ H. pylori-ի վարակը կարող է հանգեցնել ավելի լուրջ առողջական խնդիրների։

Հետազոտության արժեքը

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌԱՆՑ ԶԱՆԳԻ