Ինչու՞ ընտրել Gastro Health Center
Հետազոտությունը կատարվում է գերժամանակակից ճապոնական EPK-i7010 էնդոսկոպիկ համակարգի միջոցով, որը թույլ է տալիս 1080i HD+ պատկերավորում, իսկ OPTIVISTA Plus համակարգը i-scan ռեժիմի միջոցով (SE, TE, OE) ավելացնում է կոնտրաստավորումը և մանրամասն տեսանելիությունը.
Մեր մասնագետները մշտապես վերապատրաստվում են միջազգային հարթակներում, տեսական և գործնական սեմինարներում։
Կլինիկայում բոլոր էնդոսկոպիկ հետազոտություններից և միջամտություններից առաջ կատարվում է անեսթեզիոլոգի կողմից նախազննում, իրականացվում է Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), գնահատվում են բոլոր ռիսկերը, լրացվում է մանրամասն հարցաթերթիկ։
Կատարվում է էնդոսկոպների և բազմակի օգտագործման պարագաների բարձր մակարդակի ախտահանում՝ միմիայն լիցենզավորված եվ հավաստագրված ախտահանիչների միջոցով։ Մշտապես կատարվում է սանիտարահիգիենիկ հսկողություն թե ներքին, թե պետական մարմինների կողմից։
– Հետազոտությունը իրականացվում է միայն ըստ ցուցումների
– Հետազոտությունը կատարվում է միայն ն/ե սեդացիայի պայմաններում
– Լիարժեք ֆոտոդոկումենտացիա
– Պարտադիր ինվերսիոն զննում
– Սիմետիկոնի կիրառություն
– Հետազոտության ժամանակը ≥ 7 րոպե
– Z-գծի և կերակրափող-ստամոքսային անցման (GE junction) առանձին նկարագրություն
– Ստանդարտացված դասակարգումների կիրառում
– Պարտադիր բիոպսիա գաստրիտի / H. pylori-ի դեպքում
– Բարդությունների հաճախականություն ≤ 0.2%,
– Մասնագետի կոմպետենտություն՝ ≥ 1000 ախտորոշիչ ԷԳԴՍ
– Կոմպետենտության պահպանում՝ CME՝ տարեկան ≥ 20 ժամ