ՄԵՐ ՄԱՍԻՆ

     Gastro Clinic-ը ՀՀ-ում առաջին աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոնն է։ Մենք գործում ենք միմիայն ապացուցողական բժշկության հիմունքներով։ Մեր մոտ ձևավորվել է բնագավառի լավագույն մասնագետներով համալրված երիտասարդ թիմ։ Անգամ ունենալով գերժամանակակից բժշկական սարքավորումներ, միևնույն է՝ մենք կարծում ենք, բժշկության շարժիչ ուժը բժշկի մասնագիտական ունակություններն են։ Համակարգային մոտեցում է ցուցաբերվում աղեստամոքսային համակարգի ֆունկցիոնալ հիվանդությունների բուժմանը՝ ներգրավելով նաև սննդաբան, հոգեթերապևտ։ Առաջարկում ենք գաստրոէնտերոլոգիական բոլոր ծառայությունները մեկ վայրում՝ գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, Helicobacter Pylori շնչառական թեստ, SIBO*, լակտոզային* և այլ սննդային անտանելիության շնչառական ջրածնային թեստեր*, ուլտրաձայնային ախտորոշում (սոնոգրաֆիա), էլաստոգրաֆիա, լաբորատոր ծառայություն։

     Կենտրոնում գործում են նաև աղեստամոքսաբանությանը կից մի շարք ծառայություններ՝ գաստրոէնտորոլոգիա, լյարդաբանություն, էնդոսկոպիա, ՈւՁ ախտորոշում, թերապիա, էնդոկրինոլոգիա, դիետոլոգիա, սրտաբանություն, նյարդաբանություն, հոգեթերապիա, ռևմատոլոգիա, մաշկաբանություն, մանկաբուժություն։

*ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է մեր կողմից

Մեր պատմությունը

     2022թ.-ին մի քանի երիտասարդ բժիշկներ որոշում են իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ Հայաստանում ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն, որն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցներով, հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական հնարավորություններով, համալրված կլինի երիտասարդ, ամբիցիոզ մասնագետներով, որոնց կմիավորի ապացուցողական բժշկությունը: Մոտ մեկ տարի ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ գաղափարը գործ էր դառնում, և ի վերջո նպատակասլացությունը հաղթեց հանգամանքներին․․․ 2023թ. մայիսի 9-ին պաշտոնապես բացվեց ՀՀ-ում առաջին նեղ մասնագիտացված աղեստամոքսաբանական կենտրոնը՝ “Gastro Clinic”— ը։

     Հանրությանը ներկայացվեց նոր, նախադեպը չունեցող ախտորոշիչ միջոցներ, ներդրվեց միջդիսցիպլինար մոտեցում մի շարք կոմորմիդ ախտահարումների համար, առաջին անգամ գաստրոէնտերոլոգների թիմում ընդգրկվեց հոգեթերապևտ՝ սկիզբ դնելով մեկ այլ մեծ գաղափարի իրականացմանը: Արդյունքը երկար սպասել չտվեց, կարճ ժամանակում կենտրոնը ընդունվեց և սիրվեց մեր հանրության կողմից, այսօր մենք հպարտ ենք մեր բազմաթիվ առողջացած բուժառուներով:

   Մենք համոզված ենք, որ որակը վաղ թե ուշ հաղթելու է ․․․

Ձեր մարսողության պահապանը։

Մեր Անձնակազմը

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՐԱՆԻԿ ԱԼԲԵՐՏԻ
գլխավոր բժիշկ, գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԵՆ ՍՏԵՓԱՆԻ
առաջատար մասնագետ, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՎԱԳԻՖԻ
Էնդոսկոպիստ, պրոկտոլոգ

Ստեփանյան Սամվել Սերյոժայի
Անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ

ՍՈՂՈՅԱՆ ՄԵՐԻ ՋԻՎԱՆԻ
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան

ԱՂԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՊԱՎԵԼԻ
Բժիշկ-ճառագայթաբան

Ալեքսանյան Ռուզաննա Արտուշի
Բժիշկ-ճառագայթաբան

Աբրահամյան Սյուզաննա Սամվելի
Բժիշկ-ճառագայթաբան