ԳԱՍՏՐՈՍԿՈՊԻԱ
Ստամոքս աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ) քիչ ինվազիվ միջամտություն է, որը թույլ է տալիս ախտորոշել և բուժել ստամոքս–աղիքային ուղու վերին հատվածների (կերակրափող, ստամոքս, 12 մատնյա աղի) հիվանդությունները:
Այս միջամտությունը կատարվում է երկար, ճկուն խողովակաձև գործիքի միջոցով, որը կոչվում է էնդոսկոպ (տվյալ դեպքում՝ գաստրոսկոպ): Էնդոսկոպը սարքավորված է լույսի աղբյուրով և տեսախցիկով, որի օգնությամբ պատկերը փոխանցվում է էկրանի վրա: Էնդոսկոպը (գաստրոսկոպը) անցկացվում է բերանով, ըմպանով, կերակրափողով դեպի ստամոքս և 12 մատնյա աղի:
