COLONOSCOPY

Колоноскопия – это эндоскопическое исследование толстой кишки (и конечной части тонкой кишки – подвздошной кишки).

Колоноскоп представляет собой тонкую, гибкую и длинную трубку (эндоскоп) с небольшим источником света и камерой, которую осторожно вводят через задний проход в толстую кишку и просматривают просвет толстой кишки изнутри. Это позволяет диагностировать даже незначительные органические изменения: от поверхностного воспаления до широко распространенной опухоли.

Колоноскоп достаточно гибок, чтобы справляться с изгибами толстой кишки.

Ինչո՞ւ է նշանակվում կոլոնոսկոպիան

Կոլոնոսկոպիան նշանակվում է ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական նպատակներով։

Կոլոնոսկոպիայի ավելի հաճախ հանդիպող ցուցումներն են՝

  • Ցավ որովայնի շրջանում, փորլուծություն, արտահայտված քրոնիկ փքվածություն, հետանցքից արյունահոսություն, հաստ աղու քաղցկեղի կանխարգելում, (հատկապես ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ), ՍԱՏ ֆունկցիոնալ ախտահարումների դիֆերենցիալ ախտորոշում և այլն,
  • Հաստ աղիքի լորձաթաղանթից աճած պոլիպների հայտնաբերում և հեռացում,
  • 45 տարեկան և բարձր անձանց կոլոնոսկոպիան ցուցված է անկախ գանգատների առկայությունից։

ԿՈԼՈՆՈՍԿՈՊԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սննդային նախապատրաստում 
  • Հետազոտությունից 3 օր առաջ օգտագործել մանրաթելերի ցածր պարունակությամբ սնունդ՝ հաց սպիտակ ալյուրից, սպիտակ բրինձ, կաթնամթերք, ցանկացած տեսակի միս, ձու, կարագ: Թույլատրվում են նաև քաղցրեղեն, սուրճ, թեյ, տաք շոկոլադ:
  • Խուսափել ամբողջական հացահատիկներից, սև բրնձից, հնդկաձավարից, լոբուց, ոսպից, ոլոռից, եգիպտացորենից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից’ ընկույզ, պնդուկ, նուշ և այլն, չրերից, արևածաղկի սերմից, թանձր հյութերից:
  • Հետազոտությունից 1 օր առաջ օգտագործել ապուրներ, արգանակներ, առանց կեղևի կարտոֆիլ, խնձորի կամ խաղողի հյութ, սև սուրճ, թեյ: Խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ չգազավորված ջուր:
  • Խուսափել ցանկացած պինդ սննդատեսակներից, կաթից, նարնջի հյութից, գունավորված և խյուսով հյութերից, ջեմերից:

Հետազոտության օրն առավոտյան (հետազոտությունից 3 ժամ առաջ) թույլատրվում է խմել միայն չգազավորված ջուր:

Աղիների նախապատրաստում

Մեր կենտրոնում կիրառվում է աղիների նախապատրաստման «ՄՈՎԻՊՐԵՊ» միջոցը՝ համաձայն հետևյալ ցուցումների.

Նախապես ձեռք բերեք «Մովիպրեպ» դեղամիջոցը։

Տարբերակ 1․ Երկփուլ (երեկո, առավոտ)

  • Մինչև 13։00՝ թույլատրված սնունդ և հեղուկներ,
  • 13։00-ից հետո՝ թույլատրված թափանցիկ հեղուկներ,
  • Ավարտել հեղուկների օգտագործումը հետազոտությունից 3 ժամ առաջ։

Հետազոտության նախօրեին

Հետազոտության օրը

Հետազո տության ժամը

Լուծույթի 1-ին լիտրի ընդունումը

Լուծույթի 2-րդ լիտրի ընդունումը

09:00

18։00–19:00

05:00–06:00

10:00

18։00–19:00

05:00–06:00

11:00

18։00–19:00

06:00–07:00

12:00

18։00–19:00

07:00–08:00

13:00

19:00–20:00

08:00–09:00

14:00

19:00–20:00

09:00–10:00

 

Տարբերակ 2․ Մեկ փուլով (առավոտ)

  • Մինչև 15։00՝ թույլատրված սնունդ և հեղուկներ,
  • 15։00-ից հետո՝ թույլատրված թափանցիկ հեղուկներ
  • Ավարտել հեղուկների օգտագործումը հետազոտությունից 3 ժամ առաջ։

Հետազոտության օրը

Հետազո տության ժամը

Լուծույթի 1-ին լիտրի ընդունումը

Լուծույթի 2-րդ լիտրի ընդունումը

14:00

07:00–08:00

10:00–11:00

15:00

08:00–09:00

11:00–12:00

16:00

09:00–10:00

12:00–13:00

17:00

10:00–11:00

13:00–14:00

18:00

11:00–12:00

14:00–15:00

19:00

12:00–13:00

15:00–16:00

Լուծույթի առաջին լիտրի ընդունումը․

  • Լուծեք «Մովիպրեպ»-ի մեկական A և B փաթեթ 1լ չգազավորված ջրում մինչև վերջնական լուծվելը։
  • Լուծույթի քանակը հասցրեք 1լ և լավ խառնեք։
  • Ամեն 15ր ընթացքում խմեք 250մլ լուծույթ, 
  • Հաջորդ մեկ ժամվա ընթացքում խմեք ևս մեկ լիտր թույլատրված հեղուկ:

Լուծույթի երկրորդ լիտրի ընդունումը․

  • Կրկնեք վերոնշյալ սխեման մնացյալ A և B փաթեթներով։

Որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ մաքրող հոգնաներ, որոնք կիրականացվեն մեր անձնակազմի կողմից: Ուստի հարկավոր է կենտրոն այցելել հետազոտության նշանակված ժամից 30ր առաջ:

Ներերակային սեդացիայով (քնի, անզգայացման միջոցով) կոլոնոսկոպիա 

  • Հետազոտությունից 1 օր առաջ Ձեզ կտրամադրվի առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ: Այն հարկավոր է լրացնել և ուղարկել էլ. փոստով կամ բերել հետազոտության օրը, որպեսզի անեսթեզիոլոգը ծանոթանա Ձեր առողջության պատմության և ներկա խնդիրների հետ:
  • Անզգայացումից 3 ժամ առաջ հարկավոր է ոչինչ չխմել և չուտել: Առավոտյան կարող եք ընդունել միայն մշտապես օգտագործող Ձեր դեղերը՝ հակաճնշումային և այլն։
  • Ձեր ժամանակը պլանավորեք այնպես, որ անզգայացումով կոլոնոսկոպիայից հետո մոտ 30 րոպե գտնվեք կենտրոնի անեսթեզիոլոգի վերահսկման ներքո։

Խորհուրդ չի տրվում անզգայացմանը հաջորդող 3 ժամվա ընթացքում մեքենա վարել։

 

Ծառայությունների արժեքներ

  • Կոլոնոսկոպիա — 30000֏
  • Ներերակային անզգայացում — 20000֏
  • Բիոպսիա ներառյալ հյուսվածքաբանական հետազոտությունը — 15000֏
  • Gastro Check-Up maxi (ն/ե անզգայացմամբ ԷԳԴՍ + HP թեստ + Կոլոնոսկոպիա + Որովայնի օրգանների ՈՒՁՀ + ԱԸՔ + խորհրդատվություն + բուժում) — 85000֏
ԳՐԱՆՑՎԵԼ ԿՈԼՈՆՈՍԿՈՊԻԱՅԻ ՀԱՄԱՐ