Գաստրո ՉԵՔ-ԱՓ մաքսի — Մարսողական համակարգի ընդլայնված հետազոտություն
Gastro CHECK-UP Maxi-ն ընդլայնված ախտորոշիչ փաթեթ է, որը հնարավորություն է տալիս մեկ այցի ընթացքում կատարել մարսողական համակարգի ամբողջական հետազոտություն։ Ծրագիրն ընդգրկում է ինչպես վերին, այնպես էլ ստորին աղեստամոքսային տրակտի հետազոտությունները, ինչպես նաև որովայնի խոռոչի օրգանների գնահատումը։
Այն օպտիմալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ առավել ամբողջական պատկեր մարսողական համակարգի առողջական վիճակի վերաբերյալ՝ հարմարավետ և անվտանգ պայմաններում։
Ե՞րբ է խորհուրդ տրվում ընտրել Gastro CHECK-UP Maxi-ն
Ընդլայնված գաստրո չեկ-ափը խորհուրդ է տրվում, եթե․
ցանկանում եք անցնել մարսողական համակարգի ամբողջական հետազոտություն մեկ օրում
ունեք քրոնիկ կամ կրկնվող ախտանշաններ
նախկինում երբևէ չի իրականացվել կոլոնոսկոպիա
առկա է աղիքային հիվանդությունների ընտանեկան նախատրամադրվածություն
նախընտրում եք կանխարգելումը՝ բարդությունների բուժման փոխարեն
Շատ աղիքային և ստամոքսային հիվանդություններ երկար ժամանակ կարող են ընթանալ առանց արտահայտված գանգատների, ինչի պատճառով համալիր ախտորոշումը կարևոր դեր ունի վաղ հայտնաբերման համար։
Ի՞նչ է ներառում Gastro CHECK-UP Maxi-ն
Փաթեթի շրջանակում իրականացվում է համալիր ախտորոշում․
Գաստրոսկոպիա (ԷԳԴՍ)
Հելիկոբակտեր պիլորի ուրեազային թեստ
Կատարվում է գաստրոսկոպիայի ընթացքում և թույլ է տալիս ճշգրիտ հայտնաբերել H. pylori վարակը, որը կապված է գաստրիտի, խոցային հիվանդության և ուռուցքաբանական ռիսկերի հետ։
Կոլոնոսկոպիա
Ներերակային սեդացիա
Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կատարվում են դեղորայքային քնի պայմաններում՝ ապահովելով հարմարավետություն, անվտանգություն և ցավի բացակայություն։
Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ
Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի և երիկամների վիճակի գնահատում։
Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն
Հետազոտությունների արդյունքների մանրամասն վերլուծություն, ախտորոշում և անհատական խորհրդատվություն։
Անվճար խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում
Սույն հետազոտությունը անցնելուց հետո դուք ստանում եք անվճար կրկնակի խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում, ներառյալ բուժման նշանակումը և դրա անհրաժեշտության դեպքում՝ շտկումը։
Ո՞ւմ համար է նախատեսված Gastro CHECK-UP Maxi-ն
մարսողական համակարգի երկարատև կամ անհասկանալի գանգատներ ունեցող անձանց
նրանց համար, ովքեր ցանկանում են մեկ այցի ընթացքում ստանալ մարսողական համակարգի ամբողջական գնահատում
Gastro CHECK-UP Maxi-ի արժեքը
Առանց փաթեթի արժեքը — 102000֏
Փաթեթի արժեքը — 85000֏
Խնայողություն — 17000֏
Ինչո՞ւ ընտրել Gastro CHECK-UP Maxi-ն
Առավել ամբողջական ախտորոշման ծավալ
Ստամոքսի և աղիքների միաժամանակյա հետազոտություն
Հարմարավետ հետազոտություններ սեդացիայով
Ժամանակակից ախտորոշման մեթոդներ
Ժամանակի և ֆինանսների խնայողություն
Գրանցվել Գաստրո ՉԵՔ-ԱՓ մաքսի
Անցեք Gastro CHECK-UP Maxi-ն և ստացեք ձեր մարսողական համակարգի առողջական վիճակի ամբողջական և օբյեկտիվ պատկերը։
Մարսողական համակարգի առողջությունը ներդրում է կյանքի որակի մեջ՝ այսօր և ապագայում։