Կանխարգելիչ գաստրոէնտերոլոգիական սկրինինգի փաթեթ է, որը ներառում է սեդացիայով գաստրոսկոպիա, H. pylori-ի հայտնաբերման թեստ, ուլտրաձայնային հետազոտություն և գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն՝ մարսողական համակարգի հիվանդությունների վաղ հայտնաբերման և ստամոքսաղիքային տրակտի երկարաժամկետ առողջության պահպանման համար։
Ի՞նչ է ներառում Գաստրո ՉԵՔ-ԱՓ -ը
Փաթեթի շրջանակում իրականացվում է համալիր ախտորոշում․
Գաստրոսկոպիա (ԷԳԴՍ)
Կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի էնդոսկոպիկ հետազոտություն՝ լորձաթաղանթի վիզուալ գնահատմամբ։
Helicobacter pylori-ի ուրեազային թեստ
Կատարվում է գաստրոսկոպիայի ընթացքում և հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել H. pylori վարակը՝ քրոնիկ գաստրիտի և խոցային հիվանդության հիմնական պատճառը։
Ներերակային սեդացիա
Գաստրոսկոպիան կատարվում է դեղորայքային քնի պայմաններում, ինչը ապահովում է առավելագույն հարմարավետություն և ցավի բացակայություն։
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի և երիկամների վիճակի գնահատում։
Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն
Հետազոտությունների արդյունքների վերլուծություն, ախտորոշում և մասնագիտական խորհուրդներ։
Անվճար խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում
Սույն հետազոտությունը անցնելուց հետո դուք ստանում եք անվճար կրկնակի խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում, ներառյալ բուժման նշանակումը և դրա անհրաժեշտության դեպքում՝ շտկումը։
Ո՞ւմ համար է նախատեսված փաթեթը
Փաթեթը նախատեսված է 18–45 տարեկան անձանց համար, անկախ սեռից և գանգատների առկայությունից։
Գաստրո ՉԵՔ-ԱՓ-ի արժեքը
Առանց փաթեթի հետազոտությունների արժեքը — 65000֏
Gastro CHECK-UP փաթեթի արժեքը — 55000֏
Խնայողություն — 10 000֏
Ինչո՞ւ անցնել Gastro CHECK-UP-ը հենց մեզ մոտ
Ժամանակակից ախտորոշման մեթոդներ
Հարմարավետ գաստրոսկոպիա սեդացիայով
Համալիր մոտեցում ստամոքսաղիքային համակարգի առողջությանը
Անհատականացված խորհուրդներ
Ժամանակի և ֆինանսների խնայողություն
Գրանցվեք Gastro CHECK-UP-ի համար արդեն այսօր և ստացեք ամբողջական տեղեկատվություն ձեր մարսողական համակարգի առողջության մասին։