Մասնագիտական գործունեություն
- 2023թ․-ից Gastro Health Center -ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ, ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
- 2021-2022թ․ «Աջափնյակ» ԲԿ, ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ, ԷՆԴՈՍԿՈՊԻՍՏ
- 2020-2023թ. Երևանի զին․ հոսպիտալի ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ
- 2020թ. ՊԲ զին. հոսպիտալի պետի ԲՈՒԺԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ
- 2019-2020թ. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի Սբ․ Ելիզավետայի հիվանդանոց՝ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐ
ՀՀ ԶՈՒ ՊԲ տարբեր զորամասերում ծառայել է որպես`
- 2014 – 2015թ․ ԶՈՐԱՄԱՍԻ ԲԺԻՇԿ
- 2015 – 2016թ․ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՏԻ ՊԵՏ
- 2016 – 2018թ․ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Կրթություն
- ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾ – 2007-2013թ. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի Կիրովի անվ. Ռազմա-Բժշկական Ակադեմիա։
- 2013-2014թ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրա։
- 2018-2020թ. ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ՝ ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի Կիրովի անվ. Ռազմա-Բժշկական Ակադեմիայի օրդինատուրա։
- 2020թ. ԷՆԴՈՍԿՈՊԻԱ՝ ՌԴ Մեչնիկովի անվ. Հյուսիսարևմտյան Պետական Բժշկական Համալսարան (Պետական Սերտիֆիկացիա)
- 2022թ․ ԵՊԲՀ՝ ԳԱՍՏՐՈՍԿՈՊԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐՑԵՐ
- 2025թ Matena International School of Leadership & Professional Development – Strategic Planning and Business Development
Պարգևատրումներ
- Մեդալներ՝ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ, ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ։
- «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» մրցանակաբաշխության 2022թ․ տարվա ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ մրցանակակիր։
Անդամակցություններ
- Նեյրոգաստրոէնտերոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ
- United European Gastroenterology (UEG) անդամ
- Ռուսաստանի գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի անդամ
- Ռուսաստանի լյարդի ուսումնասիրման միության անդամ
- ՌԴ «Հյուսիս-արևմուտք» գաստրոէնտերոլոգների և հեպատոլոգների միության անդամ
- Տարբեր արտասահմանյան գիտահետազոտական կոնֆերանսների մասնակից
Հիմնական մասնագիտական հմտություններ
Ստամոքսաղիքային հիվանդություններով պացիենտների ախտորոշում և վարում
Աղիների բորբոքային հիվանդություններով պացիենտների վարում (խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությամբ, քրոնիկ գաստրիտով և դուդենիտով պացիենտների վարում
Լյարդի հիվանդություններով պացիենտների ախտորոշում և վարում (ստեատոզ, ոչ ալկոհոլային ճարպային լյարդ, տրանսամինազների բարձրացում)
Լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների մեկնաբանում (արյան քննություններ, ՈՒՁՀ, էնդոսկոպիա)
Բուժման նշանակում և ճշգրտում՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա
Ֆունկցիոնալ ստամոքսաղիքային խանգարումներ ունեցող պացիենտների վարում (գրգռված աղու համախտանիշ, ֆունկցիոնալ դիսպեպսիա, փքվածություն, փորլուծություն / փորկապություն)
Նեյրոգաստրոէնտերոլոգիական և բիոպսիխոսոցիալական մոտեցումների կիրառում
Սննդաբանական ռազմավարությունների կիրառում (ներառյալ low-FODMAP սննդակարգը) ֆունկցիոնալ ստամոքսաղիքային խանգարումների դեպքում
Համապարփակ, պացիենտակենտրոն մոտեցում՝ հաշվի առնելով կենսակերպը և հոգեսոցիալական գործոնները
Ախտորոշիչ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի (ԷԳԴՍ) իրականացում
Էնդոսկոպիկ հետազոտությունների ընթացքում բիոպսիաների վերցում
Բարեթի կերակրափողի սկրինինգ և պացիենտների հսկողություն
Էնդոսկոպիկ հայտնաբերումների մեկնաբանում՝ միջազգային դասակարգումներին համապատասխան
Վիրաբուժական և բարիատրիկ միջամտություններից հետո պացիենտների էնդոսկոպիկ հսկողություն
Կառուցվածքային էնդոսկոպիկ արձանագրությունների կազմում
Միջդիսցիպլինար համագործակցություն (անեսթեզիոլոգ, վիրաբույժ, ուռուցքաբան, դիետոլոգ)
Շարունակական մասնագիտական զարգացում և արդի միջազգային կլինիկական ուղեցույցների իմացություն