ՍՈՂՈՅԱՆ ՄԵՐԻ ՋԻՎԱՆԻ

Գաստրոէնտերոլոգ, լյարդաբան
օնլայն ԳՐԱՆՑՈՒՄ

Մասնագիտական գործունեություն

  • Gastro Health Center
    Գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, մայիս 2023 – մինչ այժմ

  • «Ցիտո» բժշկական կենտրոն
    Գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, մարտ 2023 – մինչ այժմ

  • «Վիտամեդ» բժշկական կենտրոն
    Գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, հոկտեմբեր 2024 – մինչ այժմ

  • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
    Կրտսեր գիտաշխատող, դեկտեմբեր 2024 – մինչ այժմ

  • «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն
    Գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, հոկտեմբեր 2022 – մարտ 2023

  • «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ
    Հերթապահ թերապևտ, հոկտեմբեր 2021 – սեպտեմբեր 2022

Փորձառություն / Մասնակցություն գիտաժողովների և միջոցառումների

  • Խոսնակ, «Դիետոլոգների և նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի» առաջին կոնֆերանս, 2025 թ․ մայիս

  • Մասնակից, «UES նեյրոգաստրոէնտերոլոգիայի և մոտորիկայի առաջին համաժողով և վարպետաց դաս», Դուբայ, ԱՄԷ, հոկտեմբեր 2024

  • Խոսնակ, «Մեդմիթ․ Գաստրոէնտերոլոգիա» կոնֆերանս, Երևան, 17 նոյեմբեր 2024

  • Մասնակից, «IX Central Asian Gastroenterology Week», օնլայն, Ալմաթի, Ղազախստան, 1–3 նոյեմբեր 2024

  • Մասնակից, «Լյարդաբանությունը կլինիկական դեպքերով» գիտաժողով, ՀՀ ԱՆ, ԳՀԱ, Երևան, 2023 թ․

  • Մասնակից, «Նորություններ Միացյալ Եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթից», Երևան, 2022 թ․

  • Մասնակից, «Հաճախորդի հետ խորհրդատվության հոգեբանություն դիետայի գործընթացում», Դնեպր, Ուկրաինա, 2021 թ․

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
    Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկական օրդինատուրա, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, 2020 – 2022

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
    Բժշկի որակավորում՝ բուժական գործ մասնագիտությամբ, 2014 – 2020

Վերապատրաստումներ

  • Օնլայն ակադեմիա «Վելնես Քոնսալթինգ», Դնեպր, Ուկրաինա
    Պրակտիկ դիետոլոգիա և սննդաբանություն, 2021 թ․

Լեզուներ

  • Հայերեն – մայրենի

  • Անգլերեն – սահուն

  • Ռուսերեն – սահուն

Հիմնական մասնագիտական հմտություններ

  • Ստամոքսաղիքային հիվանդություններով պացիենտների ախտորոշում և վարում

  • Լյարդաբանական հիվանդությունների ախտորոշում և բուժում
    (լյարդի ճարպային հիվանդություն / MASLD, տոքսիկ և դեղորայքային լյարդային վնասումներ, աուտոիմուն ախտահարումներ, լյարդի ֆերմենտների բարձրացում)

  • Քրոնիկ հեպատիտների (B, C և ոչ վիրուսային) կլինիկական գնահատում և վարում

  • Լյարդի ֆունկցիոնալ վիճակի գնահատում և դինամիկ հսկողություն

  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության, քրոնիկ գաստրիտների և խոցային հիվանդության վարում

  • Աղիների բորբոքային հիվանդությունների (Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ) ախտորոշում և վարում
  • Ֆունկցիոնալ ստամոքսաղիքային խանգարումների վարում
    (փքվածություն, փորլուծություն, փորկապություն, սթրես-ասոցացված ախտանշաններ)

  • Սննդաբանական և դիետոլոգիական մոտեցումների ինտեգրում գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական պացիենտների վարման մեջ

  • Լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների մեկնաբանում (լյարդային պանելներ, բիոքիմիա, ՈՒՁՀ, էնդոսկոպիայի եզրակացություններ)

  • Բուժման պլանի կազմում և ճշգրտում՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա

  • Պացիենտակենտրոն մոտեցում՝ հաշվի առնելով կենսակերպը, սննդակարգը և հոգեբանական գործոնները

  • Ամբուլատոր պացիենտների երկարաժամկետ հսկողություն

  • Գիտահետազոտական գործունեություն և կլինիկական մտածողություն

  • Հանրային և մասնագիտական ելույթներ, մասնակցություն գիտաժողովների և կոնֆերանսների

  • Միջդիսցիպլինար համագործակցություն (դիետոլոգ, նուտրիցիոլոգ, էնդոկրինոլոգ, վիրաբույժ)

  • Շարունակական մասնագիտական զարգացում և արդի միջազգային կլինիկական ուղեցույցների մշտական ուսումնասիրություն