ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՌՈԲԵՐՏԻ

ԹԵՐԱՊԵՎՏ, ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ
օնլայն ԳՐԱՆՑՈՒՄ

Աշխատանքային փորձ

  • Gastro Health Center, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, 2024 թ. – մինչ օրս,
  • Վիգմոր Քլինիք, Գաստրոէնտերոլոգ, թերապևտ, Ապրիլ 2021 թ. – մինչ օրս,
  • «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, Ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Ապրիլ 2022 թ. – Մարտ 2023 թ
  • «Աջափնյակ» բժշկական կենտրոն, Խորհրդատու գաստրոէնտերոլոգ, Մարտ 2020 թ. – Ապրիլ 2021 թ.
  • ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների ամբիոն (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա), Ուսումնական մասի պատասխանատու, Մարտ 2021 թ. – Ապրիլ 2022 թ.
  • ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների ամբիոն (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա), Դասախոս, 18 սեպտեմբերի 2019 թ. – մինչ օրս
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, Հերթապահող բժիշկ`հիվանդ վարելու իրավունքով  ընդհանուր թերապիայի բաժանմունքում, Մարտ 2018 թ. – Օգոստոս 2018 թ.

Կրթություն

 Մասնագիտական անդամակցություններ

  • 2017-2020թթ․՝ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
  • 2017թ.-ից մինչ օրս՝ Թերապևտների եվրասիական ասոցիացիայի անդամ
  • 2023թ.-ից մինչ օրս՝ Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի անդամ։

Գիտական գործունեություն

  • «Թոքաբանություն» ուսումնական ձեռնարկ, 2021թ․ (ըստ Գ.Ե. Ռոյտբերգի և Ա.Վ. Ստրուտինսկու «Ներքին հիվանդություններ. Շնչառական համակարգ» ձեռնարկի, 2018թ․, և Ջ.Ա. Ֆիշմանի «Թոքային հիվանդություններ և ախտահարումներ» գիրք, հ. 5, 2015թ․) – համահեղինակ
  • «Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը Covid-19 վիրուսային վարակի ժամանակ» — հոդված, «Բժշկություն. Գիտություն և Կրթություն» գիտատեղեկատվական հանդես, ՀՏՀ ISSN 1829-1775, Թիվ 32, նոյեմբեր 2021թ.
  • «Լյարդային դրսևորումները COVID-19 վիրուսային վարակի դեպքում և ռեմդեսիվիրի ազդեցությունը լյարդի ֆունկցիայի վրա այդ հիվանդների շրջանում» — հոդված, «Բժշկություն. Գիտություն և Կրթություն» գիտատեղեկատվական հանդես, ՀՏՀ ISSN 1829-1775, Թիվ 34, նոյեմբեր 2022թ.
  • Միջազգային գիտաժողով — Drug Development: From Design To Customer (DDDC-2022), YSMU Դեղագործության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված գիտաժողով, 26-28 սեպտեմբեր 2022, Երևան
  • Ինքնաբուժման համեմատական վերլուծություն սուր վերին շնչուղիների վարակների և գլխացավի ախտանշանների դեպքում, UDC: 616.211/.231:616.857, Medicine, Science and Education, մայիս 2023
  • ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի հայցորդ, 2021թ.-ից

Արփինե Սիմոնյան ի    հիմնական մասնագիտական հմտությունները

  • Ներքին օրգանների հիվանդություններով պացիենտների ախտորոշում և վարում

  • Կոմորբիդ պաթոլոգիա ունեցող պացիենտների համալիր վարում

  • Շնչառական համակարգի հիվանդություններով պացիենտների վարում
    (ներառյալ post-COVID վիճակները)

  • Երիկամային հիվանդություններով պացիենտների վարում թերապևտիկ մակարդակում

  • Ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշում և բուժում

  • Լյարդի հիվանդությունների ախտորոշում և վարում
    (ոչ ալկոհոլային ճարպային լյարդային հիվանդություն, դեղորայքային վնասումներ, տրանսամինազների բարձրացում)

  • Մետաբոլիկ խանգարումներ և ճարպակալում ունեցող պացիենտների վարում

  • Գաստրոէնտերոլոգիական լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների մեկնաբանում

  • Պացիենտների խորհրդատվություն սննդակարգի և ստամոքսաղիքային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ

  • Լաբորատոր հետազոտությունների տվյալների մեկնաբանում
    (կենսաքիմիա, լյարդային փորձեր, բորբոքային մարկերներ և այլն)

  • Գործիքային հետազոտությունների տվյալների գնահատում
    (ՈւՁՀ, էնդոսկոպիա՝ ըստ եզրակացությունների)

  • Բուժման նշանակում և ճշգրտում՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա

  • Դասավանդման գործունեություն
    (ուսանողների պատրաստում, ասիստենտություն, ուսումնամեթոդական աշխատանք)

  • Մասնակցություն գիտահետազոտական գործունեությանն ու հրապարակումներին

  • Գիտական հոդվածների, թեզիսների և ուսումնամեթոդական նյութերի պատրաստում

  • Միջդիսցիպլինար համագործակցություն
    (պուլմոնոլոգիա, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, էնդոկրինոլոգիա)

  • Պացիենտակենտրոն մոտեցում՝ հաշվի առնելով կենսակերպը և ռիսկի գործոնները

  • Շարունակական մասնագիտական զարգացում, մասնակցություն գիտաժողովների և կրթական ծրագրերի