Ջրածնային շնչառական թեստի ընդհանուր նկարագրություն
Ջրածնային շնչառական թեստը թույլ է տալիս հայտնաբերել լակտոզայի մարսման խանգարումը առանց ինվազիվ միջամտությունների։ Այն հիմնված է ջրածնի հայտնաբերման վրա, որը առաջանում է չմարսված լակտոզայի բակտերիալ խմորման ժամանակ։
Ի տարբերություն SIBO-ի, լակտոզայի անտանելիության դեպքում ջրածնի բարձրացումը տեղի է ունենում ավելի ուշ, ինչը թույլ է տալիս հստակ տարբերակել այս վիճակները։


Հետազոտության մեթոդիկան
Լակտոզայի լուծույթի ընդունումից հետո ջրածնի արտազատումը տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե լակտոզան ամբողջությամբ չի մարսվում։ Ջրածնի կոնցենտրացիայի բարձրացումը արտաշնչված օդում վկայում է լակտազային անբավարարության մասին։
Թեստը նշանակվում է բժշկի կողմից՝ կաթնամթերքի անհանդուրժողականության կասկածի դեպքում։ Այն հատկապես ցուցված է այն պացիենտներին, որոնց գանգատները ի հայտ են գալիս հենց կաթնամթերքի օգտագործումից հետո։
Ցուցումներ
փքվածություն կաթնամթերքից հետո,
փորլուծություն կաթի օգտագործումից հետո,
որովայնի ցավեր և ձայներ,
մեծահասակների հիպոլակտազիայի կասկած,
SIBO-ի և սննդային անհանդուրժողականության տարբերակում։
Հակացուցումներ
Բացարձակ և հարաբերական հակացուցումները համընկնում են SIBO-ի թեստի հետ և ներառում են հիպոգլիկեմիա, հակաբիոտիկների ընդունում, լակտոզայի ու լակտուլոզայի օգտագործում և վերջերս կատարված բարիումային հետազոտություններ։
Հետազոտության իրականացում
Հետազոտությունն իրականացվում է քաղցած վիճակում։ Սկզբում չափվում է ջրածնի բազային մակարդակը, այնուհետև ընդունվում է լակտոզայի լուծույթը։ Հետագա 2 ժամվա ընթացքում կատարվում են սերիական չափումներ։
Լակտոզայի անտանելիոթյուն թեստը կատարվում է առանձին օր և չի համակցվում SIBO-ի հետազոտության հետ։
Նախապատրաստում
Նախապատրաստման կանոնները ներառում են սննդային սահմանափակումներ, դեղորայքային դադարեցումներ և ֆիզիկական ծանրաբեռնվածության բացառում։
Արդյունքներ
Ջրածնային կորի հիման վրա բժիշկը որոշում է լակտոզայի անտանելիության առկայությունը և տրամադրում սննդային ու բուժական խորհուրդներ։
Գին
Լակտոզայի անտանելիություն – շնչառական թեստ — 18 000 ֏