Գրգռված աղու համախտանիշ
Գրգռված աղու համախտանիշ – հաստ աղու ֆունկցիոնալ հիվանդություն է, որը բնութագրվում է կրկնվող որովայնային ցավով և կղանքի հաճախականության և կոնսիստենցիայի փոփոխությամբ՝ օրգանական պաթոլոգիայի բացակայության պայմաններում։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Աղիք–ուղեղ առանցքի խանգարում
Վիսցերալ հիպերսենսիտիվություն
Հետինֆեկցիոն փոփոխություններ
Հոգեբանական և հուզական սթրես
Կանացի սեռ
Հիմնական պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ
Աղիքային շարժողականության խանգարում
Նյարդային համակարգի դիսռեգուլացիա
Աղիքային միկրոբիոտայի փոփոխություններ
Ախտանշաններ
Կրկնվող ցավ որովայնում
Փորլուծություն, փորկապություն կամ դրանց հերթափոխ
Փքվածություն
Ախտորոշում (չափանիշներ)
- Ախտորոշումը հիմնվում է Rome IV չափանիշների վրա։
- Լրացուցիչ հետազոտությունները կիրառվում են միայն «ահազանգող ախտանշանների» առկայության դեպքում։
- Ահազանգող ախտանշաններ են՝անսպասելի քաշի կորուստ, գիշերային ցավեր, արյուն կղանքի մեջ, տենդ, ախտանշանների առաջացում բարձր տարիքում, ինչպես նաև աղիքային քաղցկեղի կամ աուտոիմուն հիվանդությունների ընտանեկան պատմություն։
Բուժում
Սիմպտոմատիկ դեղորայքային բուժում (սպազմոլիտիկներ, աղիքային հակաբիոտիկներ, նեյրոմոդուլատորներ)
Դիետոթերապիա
Հոգեբանական մեթոդներ՝ ըստ անհրաժեշտության
Բարդություններ և կանխարգելում
Գրգռված աղու համախտանիշը չի առաջացնում աղիքների կառուցվածքային վնասումներ և չի բարձրացնում օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։
Երբ դիմել բժշկի
Որովայնային ցավերի, փորլուծության, փորկապության կամ դրանց հերթափոխի, ինչպես նաև փքվածության դեպքում։
ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌԱՆՑ ԶԱՆԳԻ



