ԿՈԼՈՆՈՍԿՈՊԻԱ

     Կոլոնոսկոպիան հաստ աղիքի և բարակ աղու վերջնամասի (զստաղու) էնդոսկոպիկ հետազոտություն է, որը լայնորեն կիրառվում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայում։

     Այս հետազոտությունը իրականացվում է հատուկ սարքի՝ կոլոնոսկոպի միջոցով։ Կոլոնոսկոպը բարակ, երկար և ճկուն էնդոսկոպ է, որը հագեցած է լուսավորման համակարգով և տեսախցիկով։ Սարքը զգուշությամբ ներմուծվում է հետանցքով դեպի հաստ աղիք, ինչի արդյունքում հնարավոր է ներսից գնահատել աղու լուսանցքը և լորձաթաղանթի վիճակը։

Բացի այդ, սարքի ճկուն կառուցվածքը թույլ է տալիս անցնել հաստ աղու կորությունները և մանրամասն ուսումնասիրել նույնիսկ դժվար հասանելի հատվածները։ Այդ պատճառով կոլոնոսկոպիան հնարավորություն է տալիս հայտնաբերել ինչպես աննշան բորբոքային փոփոխություններ, այնպես էլ վաղ փուլում գտնվող ուռուցքային ախտահարումներ։

Ներբեռնել պատրաստման թերթիկը

Ինչո՞ւ է նշանակվում կոլոնոսկոպիան

Կոլոնոսկոպիան նշանակվում է ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական նպատակներով։

Ամենահաճախ հանդիպող ցուցումներն են՝

  • որովայնային ցավեր, փորլուծություն, արտահայտված քրոնիկ փքվածություն,

  • հետանցքից արյունահոսություն,

  • հաստ աղու քաղցկեղի կանխարգելում, հատկապես ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ,

  • սինդրոմային աղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումների դիֆերենցիալ ախտորոշում։

Բացի այդ, կոլոնոսկոպիան կիրառվում է հաստ աղու լորձաթաղանթից աճած պոլիպների հայտնաբերման և հեռացման համար։ Կարևոր է նշել, որ 45 տարեկան և բարձր անձանց մոտ հետազոտությունը ցուցված է նույնիսկ գանգատների բացակայության դեպքում։

Ներերակային սեդացիայով կոլոնոսկոպիա

Ներերակային սեդացիայով կոլոնոսկոպիան իրականացվում է քնի պայմաններում՝ ապահովելով հիվանդի լիարժեք հարմարավետությունը։

Հետազոտությունից 1 օր առաջ Ձեզ կտրվի առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ, որը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել անեսթեզիոլոգին։
Անզգայացումից առնվազն 3 ժամ առաջ պետք է չուտել և չխմել։ Առավոտյան թույլատրվում է ընդունել միայն մշտապես օգտագործվող դեղերը։

Հետազոտությունից հետո խորհուրդ է տրվում մոտ 30 րոպե մնալ բժշկական վերահսկողության տակ։ Բացի այդ, անզգայացումից հետո 3 ժամվա ընթացքում մեքենա վարելը ցանկալի չէ։

Ծառայությունների արժեքներ

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌԱՆՑ ԶԱՆԳԻ
EPK-i7010

Ինչու՞ ընտրել Gastro Health Center

 

1. Սարքավորում

Հետազոտությունները իրականացվում են Pentax EPK-i7010 գերժամանակակից ճապոնական էնդոսկոպիկ համակարգի միջոցով, որն ապահովում է 1080i HD+ որակի պատկերավորում։
OPTIVISTA Plus համակարգը՝ i-scan (SE, TE, OE) տեխնոլոգիայով, էականորեն բարձրացնում է պատկերների կոնտրաստը և լորձաթաղանթի մանրամասն տեսանելիությունը։

2. Մասնագետներ

Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են միջազգային հարթակներում, մասնակցում են տեսական և գործնական սեմինարների, ինչպես նաև շարունակական բժշկական կրթության (CME) ծրագրերի։

3. Որակի ցուցանիշներ

  • Հետազոտությունը կատարվում է խիստ ըստ կլինիկական ցուցումների

  • Հետազոտությունը իրականացվում է միայն ներերակային սեդացիայի պայմաններում

  • Աղիքային պատրաստման որակի գնահատում՝ Boston Bowel Preparation Scale (BBPS) սանդղակով, յուրաքանչյուր սեգմենտ ≥ 2

  • Բոլոր անատոմիական հատվածների լիարժեք ֆոտոդոկումենտացիա

  • Տերմինալ իlեումի ինտուբացիայի հաստատում ֆոտո ֆիքսմամբ

  • Էնդոսկոպի դուրսբերման ընթացքում դիտարկման ժամանակը ≥ 7 րոպե

  • Ստանդարտացված դասակարգումների կիրառում (Paris, NICE, JNET, Kudo՝ ցուցումների առկայության դեպքում)

  • Պոլիպեկտոմիա՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան

  • Բիոպսիա ըստ ցուցումների (IBD, միկրոսկոպիկ կոլիտի կասկած, նեոպլազիա)

  • Ադենոմաների հայտնաբերման ցուցանիշի (ADR) գրանցում և վերլուծություն, ներկայումս ≥ 45%

  • Հետազոտության ամբողջականության հաստատում (Cecal Intubation Rate ≥ 95%)

  • Բարդությունների հաճախականություն՝ ≤ ընդունված միջազգային շեմեր

Էնդոսկոպիստի կոմպետենտություն

  • Նվազագույն պահանջ՝ ≥ 500 ախտորոշիչ կոլոնոսկոպիա

  • Կոմպետենտության պահպանում՝ CME ≥ 20 ժամ տարեկան