ՄԵՐ ՄԱՍԻՆ

          «Gastro Health Center»-ը ՀՀ-ում առաջին և միակ նեղ մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կլինիկան է։ Կենտրոնի բարձրակարգ մասնագետները գործում են բացառապես միջազգային ուղեցույցների համաձայն՝ հիմնվելով միմիայն ապացուցահեն բժշկության սկզբունքների վրա։ Մեր մասին մանրամասն՝ ստորև.

Մեր կենտրոնի մասին

     Մենք գործում ենք բացառապես ապացուցահեն բժշկության սկզբունքներով։ Մենք ձևավորել ենք երիտասարդ թիմ՝ ոլորտի լավագույն մասնագետներով համալրված։ Թեև կենտրոնը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, մենք վստահ ենք, որ բժշկության հիմնական շարժիչ ուժը բժշկի մասնագիտական կարողություններն են։

     Կենտրոնը կիրառում է համակարգային մոտեցում մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումների բուժման գործում՝ գործընթացում ներգրավելով սննդաբանների և հոգեթերապևտների։

     Մենք առաջարկում ենք գաստրոէնտերոլոգիայի բոլոր ծառայությունները մեկ վայրում՝ գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, Helicobacter pylori-ի շնչառական թեստ, SIBO*, լակտոզայի* և այլ սննդային անհանդուրժողականությունների շնչաառական թեստեր*, ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), էլաստոգրաֆիա և լաբորատոր ծառայություններ։
Կենտրոնում գործում են նաև գաստրոէնտերոլոգիային հարակից մի շարք ծառայություններ՝ թերապևտիկ, էնդոկրինոլոգիական, սննդաբանական, սրտաբանական, նյարդաբանական, հոգեթերապևտիկ, ռևմատոլոգիական, մաշկաբանական։

*Առաջին անգամ Հայաստանում ներդրված մեր կենտրոնի կողմից։

Մեր պատմությունը

2022թ.-ին մի քանի երիտասարդ բժիշկներ որոշում են իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ Հայաստանում ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն, որն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցներով, հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական հնարավորություններով, համալրված կլինի երիտասարդ, ամբիցիոզ մասնագետներով, որոնց կմիավորի ապացուցողական բժշկությունը: Մոտ մեկ տարի ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ գաղափարը գործ էր դառնում, և ի վերջո նպատակասլացությունը հաղթեց հանգամանքներին․․․ 2023թ. մայիսի 9-ին պաշտոնապես բացվեց ՀՀ-ում առաջին նեղ մասնագիտացված աղեստամոքսաբանական կենտրոնը՝ “Gastro Clinic”- ը։ Հանրությանը ներկայացվեց նոր, նախադեպը չունեցող ախտորոշիչ միջոցներ, ներդրվեց միջդիսցիպլինար մոտեցում մի շարք կոմորմիդ ախտահարումների համար, առաջին անգամ գաստրոէնտերոլոգների թիմում ընդգրկվեց հոգեթերապևտ՝ սկիզբ դնելով մեկ այլ մեծ գաղափարի իրականացմանը: Արդյունքը երկար սպասել չտվեց, կարճ ժամանակում կենտրոնը ընդունվեց և սիրվեց մեր հանրության կողմից, այսօր մենք հպարտ ենք մեր բազմաթիվ առողջացած բուժառուներով։

Մենք համոզված ենք, որ որակը վաղ թե ուշ հաղթելու է ․․․

Մեր մասին gastro clinic doctors Գաստրո Կլինիկ
Gastro Team