Ի՞նչ նպատակով է կատարվում գաստրոսկոպիան
ԷԳԴՍ-ն կարող է օգնել գտնել հետևյալ ախտանիշների պատճառները.
ԷԳԴՍ-ն կատարվում է հետևյալ ախտահարումները հայտնաբերելու նպատակով.
-
գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ, GERD),
-
կերակրափողի սնկային, էոզինոֆիլային և այլ ախտահարումներ,
-
գաստրիտ (սուր, քրոնիկ, ատրոֆիկ, հիպերպլաստիկ, աուտոիմուն և այլն),
-
ստամոքսի / 12 մատյա աղու խոցային հիվանդություն,
-
նեղացումներ կամ անանցանելիություն,
-
կերակրափողի վարիկոզ լայնացած երակներ,
-
մակերեսային բորբոքում, էրոզիաներ, խոցեր,
-
բարորակ և չարորակ գոյացություններ,
-
դիաֆրագմալ ճողվածքներ,
-
քայքայող և թունավոր նյութերի ընդունման հետևանքով առաջացած ախտահարումներ,
-
ցելիակիա,
-
նախաքաղցկեղային վիճակներ, ինչպիսին է Բարրետի կերակրափողը,
-
Կրոնի հիվանդություն այլն:
Միջամտություն կարող է կատարվել նաև հետևյալ բուժական նպատակներով.
-
արյունահոսության դադարեցում,
-
պոլիպների և ուռուցքների հեռացում,
-
նեղացած հատվածների լայնացում,
-
օտար մարմինների հեռացում,
-
գաստրոստոմայի տեղադրում,
-
կերակրափողի վարիկոզ լայնացաց երակների լիգավորում,
-
ստամոքսի կամ կերակրափողի վարիկոզ լայնացացած երակների սկլերոթերապիա, կամ սոսինձով խցանում,
-
մետաղական կամ պլաստիկ ստենտերի տեղադրում,
-
ճարպակալումով տառապող հիվանդների մոտ ստամոքսում բալոնի տեղադրում:
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
-
Հետազոտությունը ցանկալի է կատարել ըստ բժշկի ցուցման,
-
Հնարավոր է գրավոր համաձայնագրի կամ թույլտվության անհրաժեշտություն,
-
Տեղեկացրեք Ձեր բժշկին եթե զգայուն եք որոշակի դեղորայքի կամ նյութերի նկատմամբ կամ ունեք ալերգիա:
-
Անհրաժեշտ է ստուգմանը նախորդող առնվազն 8 ժամերի ընթացքում չուտել և չխմել: Որոշ դեպքերում կարող են տրվել լրացուցիչ ցուցումներ կապված սննդակարգի հետ:
-
Տեղեկացրեք բժշկին հնարավոր հղիության մասին:
-
Տեղեկացրեք բժշկին, եթե ունեք արյան մակարդելիության խանգարումներ, ընդունում եք հակամակարդիչներ կամ այլ դեղորայք, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա: Դրանց ընդունումը պետք է դադարեցնել որոշ միջամտություններից առաջ:
-
Տեղեկացրեք բժշկին, եթե ունեք սրտի փականների հետ կապված հիվանդություններ կամ իմունային համակարգի դեֆիցիտ։ Որոշ միջամտություններից առաջ, ինչպիսիք են օրինակ բալոնային լայնացումը կամ արյունահոսության դադարեցումը, կարող է առաջանալ նախապես հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն:
-
Միջամտությունները կարող են կատարվել ինչպես տեղային անզգայացմամբ (ըմպանում ցայվում է Լիդոկայինի սպրեյ), այնպես էլ ներերակային սեդացիայի (քնի) պայմաններում։ Վերջինս սովորաբար տևում է 10-15ր, որը բավարար է հետազոտությունը մանրամասն և որակյալ կատարելու համար։
Ինչպե՞ս ապահովել հետազոտության բարձր որակ
-
Դուք արդեն ընտրել էք բարձրակարգ բժշկական կենտրոն՝ համալրված ժամանակակից սարքավորումներով և բանիմաց մասնագետներով,
-
Անհրաժեշտ է մանրակրկիտ հետևել բժշկի խորհուրդներին, պատրաստման կանոններին,
-
Հետազոտությունը առավել բարձր որակով է իրականցվում ներերակային սեդացիայի (անզգայացում) պայմաններում, որի ընթացքում հատուկ դեղորայքի ներարկման միջոցով ապահովում է կարճատև քուն (10-15 րոպե) և բուժառուն ոչինչ չի զգում, չի խոչընդոտում բժշկի աշխատանքին, իսկ մասնագետը իր հերթին ավելի մանրակրկիտ է կարողանում հետազոտել, անհրաժեշտության դեպքում նաև որևէ միջամտություն կատարել՝ չպատճառելով տհաճություն պացիենտին։
Ի՞նչ ակնկալել հետազոտությունից հետո
-
Հետազոտությունից հետո որոշ ժամանակ պացիենտը գտնվում է հսկողության տակ և կարող է լքել էնդոսկոպիկ կաբինետը կայուն զարկերակային ճնշման, սրտի և շնչառության կանոնավոր ռիթմի պարագայում: Եթե հետազոտությունը կատարվել է անզգայացումով, ապա կատեգորիկ արգելվում է հետազոտությունից անմիջապես հետո տրանսպորտային միջոցների վարումը պացիենտի կողմից:
-
Խորհուրդ է տրվում սնունդ և հեղուկ չօգտագործել մինչև կլման ռեֆլեքսի լրիվ վերականգնումը: Կարող եք զգալ որոշակի թմրածություն կամ ցավ հետազոտությունից հետո մի քանի օրերի ընթացքում, ինչը նորմալ է:
-
Եթե հետազոտության ընթացքում վերցվել է հյուսվածքի կտոր պաթոհիստոլոգիական քննության համար, ապա դրա արդյունքները կարող են պատրաստ լինել մոտ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Դուք կարող եք վերադառնալ Ձեր սովորական ակտիվությանը՝ եթե այլ ցուցումներ չկան: