Մետաբոլիկ առողջության և լյարդի համալիր գնահատում
MASLD ՉԵՔ-ԱՓ-ը մասնագիտացված ախտորոշիչ փաթեթ է, որը ուղղված է մետաբոլիկորեն ասոցացված ստեատոտիկ լյարդի հիվանդության (MASLD) հայտնաբերմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրա հետ կապված նյութափոխանակության խանգարումների բացահայտմանը։
MASLD-ը հաճախ զարգանում է ինսուլինոռեզիստենտության, ավելորդ քաշի, դիսլիպիդեմիայի և ածխաջրային փոխանակման խանգարումների ֆոնին։ Հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, սակայն աստիճանաբար բերել լյարդի բորբոքման, ֆիբրոզի և սրտանոթային ռիսկի բարձրացման։
Ե՞րբ է խորհուրդ տրվում անցնել MASLD ՉԵՔ-ԱՓ-ը
Այս չեք-ափը խորհուրդ է տրվում, եթե․
հայտնաբերվել է լյարդային ֆերմենտների բարձրացում
առկա է ավելորդ քաշ կամ որովայնային ճարպակալում
ախտորոշվել է մետաբոլիկ համախտանիշ կամ շաքարային դիաբետ
նախկինում հայտնաբերվել է լյարդի ճարպային ինֆիլտրացիա
առկա են լիպիդային կամ ածխաջրային փոխանակման խանգարումներ
ցանկանում եք գնահատել ռիսկերը և շտկել մետաբոլիկ առողջությունը
MASLD-ի վաղ ախտորոշումը թույլ է տալիս կանխել հիվանդության առաջընթացը և նվազեցնել բարդությունների ռիսկը։
Ի՞նչ է ներառում փաթեթը
Փաթեթի շրջանակում իրականացվում է լյարդի և նյութափոխանակության համալիր հետազոտություն․
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
Լյարդի կառուցվածքի գնահատում, ստեատոզի նշանների և ուղեկցող փոփոխությունների հայտնաբերում։
Լաբորատոր ախտորոշում
Ընդհանուր արյան քննություն
ALT, AST — լյարդի բջիջների վնասման մարկերներ
Գլյուկոզա (երակային) — ածխաջրային փոխանակման գնահատում
Ընդհանուր խոլեստերին, HDL, LDL, տրիգլիցերիդներ — լիպիդային պրոֆիլ
Աթերոգենության ինդեքս — սրտանոթային ռիսկի ցուցանիշ
Կրեատինին — երիկամների ֆունկցիայի գնահատում
Ինսուլին — ինսուլինոռեզիստենտության հայտնաբերում
Թիրեոտրոպ հորմոն (TSH) — վահանաձև գեղձի ֆունկցիա
Վիրուսային հեպատիտներ B և C-ի էքսպրես թեստեր
Լյարդի ախտահարման վիրուսային պատճառի բացառման համար։
Մասնագետների խորհրդատվություններ
Անվճար խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում
Սույն հետազոտությունից հետո դուք ստանում եք այս մասնագետների անվճար կրկնակի խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում՝ ներառյալ բուժման շտկումը և նշանակումը՝ անհրաժեշտության դեպքում։
Ո՞ւմ համար է նախատեսված փաթեթը
Փաթեթը հարմար է․
մետաբոլիկ խանգարումներ ունեցող տղամարդկանց և կանանց
լյարդի ճարպային հիվանդության կասկածով կամ հաստատված ախտորոշմամբ պացիենտների
ավելորդ քաշ և նյութափոխանակության խանգարումներ ունեցող անձանց
նրանց համար, ովքեր ցանկանում են համապարփակ մոտեցում MASLD-ի բուժման և կանխարգելման հարցում
Փաթեթի արժեքը
Առանց փաթեթի հետազոտությունների արժեքը — 93000֏
Փաթեթի արժեքը — 69000֏
Խնայողություն — 24000֏
Ինչո՞ւ ընտրել այս փաթեթը
Միջմասնագիտական մոտեցում՝ լյարդ + նյութափոխանակություն
Ստեատոզի և մետաբոլիկ խանգարումների վաղ ախտորոշում
Ժամանակակից լաբորատոր և գործիքային մեթոդներ
Պրոֆիլային մասնագետների խորհրդատվություն
Անհատականացված խորհուրդներ և երկարաժամկետ վարման ռազմավարություն
Գրանցում MASLD CHECK-UP-ի համար
Անցեք MASLD CHECK-UP-ը և ստացեք ձեր լյարդի և մետաբոլիկ առողջության համալիր գնահատում։
Այսօրվա վերահսկումը՝ վաղվա բարդությունների կանխարգելում։