ՀԵՊԱՏՈ ՉԵՔ-ԱՓ ՄԱՔՍԻ

ԳՐԱՆՑՎԵԼ

Հեպատո ՉԵՔ-ԱՓ մաքսի — լյարդի ընդլայնված հետազոտություն

Հեպատո ՉԵՔ-ԱՓ մաքսի -ն ընդլայնված ախտորոշիչ փաթեթ է, որը նախատեսված է լյարդի և հեմոստազի համակարգի վիճակի խորքային գնահատման համար, ինչպես նաև վաղ փուլերում թե՛ ֆունկցիոնալ, թե՛ կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով։

Լյարդի հիվանդությունները հաճախ զարգանում են առանց արտահայտված ախտանշանների, իսկ լաբորատոր կամ ուլտրաձայնային շեղումները ի հայտ են գալիս արդեն առաջընթացի փուլում։ Այս չեք-ափը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խանգարումները և մշակել անհատական վարման ռազմավարություն։

Ե՞րբ ընտրել այս փաթեթը

Ընդլայնված հեպատո չեք-ափը խորհուրդ է տրվում, եթե․

  • նախկինում հայտնաբերվել են լյարդային ֆերմենտների շեղումներ

  • կա լյարդի ճարպային հիվանդության, ֆիբրոզի կամ քրոնիկ բորբոքման կասկած

  • առկա են ռիսկի գործոններ (ավելորդ քաշ, մետաբոլիկ համախտանիշ, շաքարային դիաբետ)

  • ընդունում եք դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել լյարդի վրա

  • անհրաժեշտ է ավելի խորքային հետազոտություն, քան ստանդարտ հեպատո չեք-ափը

  • ցանկանում եք ստանալ լյարդի ֆունկցիայի առավել ամբողջական պատկեր

Ի՞նչ է ներառում Հեպատո ՉԵՔ-ԱՓ մաքսի -ն

Փաթեթի շրջանակում իրականացվում է համալիր և խորացված ախտորոշում․

Լյարդաբանի խորհրդատվություն

Մանրամասն անամնեզի հավաքագրում, ռիսկի գործոնների գնահատում, արդյունքների մեկնաբանում և բուժման ու հսկման անհատական պլանի ձևավորում։

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

Լյարդի, լեղապարկի և լեղատարների կառուցվածքի, ինչպես նաև հարակից օրգանների գնահատում։

Լյարդի էլաստոգրաֆիա

Լյարդի հյուսվածքի խտության գնահատման ոչ ինվազիվ մեթոդ, որը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել ֆիբրոզը եվ ցիռոզը՝ առանց բիոպսիայի։

Վիրուսային հեպատիտ B և C էքսպրես թեստեր

Հնարավոր վարակման արագ հայտնաբերում և անհրաժեշտության դեպքում՝ հետագա խորացված ախտորոշման ուղղորդում։

Լաբորատոր ախտորոշում

Անվճար խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում

Սույն հետազոտությունը անցնելուց հետո դուք ստանում եք անվճար կրկնակի խորհրդատվություններ 1 ամսվա ընթացքում, ներառյալ բուժման նշանակումը և դրա անհրաժեշտության դեպքում՝ շտկումը։

Ո՞ւմ համար է նախատեսված այս փաթեթը

Փաթեթը հարմար է․

  • լյարդի հիվանդությունների ռիսկի գործոններ ունեցող տղամարդկանց և կանանց

  • արդեն իսկ լյարդային ցուցանիշների խանգարումներ ունեցող պացիենտներին

  • նրանց, ում անհրաժեշտ է լյարդի ֆունկցիայի ընդլայնված և խորքային հսկում

  • այն անձանց, ովքեր ցանկանում են կանխել հիվանդության առաջընթացն ու բարդությունները

Փաթեթի արժեքը

Առանց փաթեթի հետազոտությունների արժեքը — 91000֏

Փաթեթի արժեքը — 65000֏

Խնայողություն — 26000֏

Ինչո՞ւ ընտրել այս փաթեթը

  • Լյարդի հետազոտության առավել ամբողջական ծավալ

  • Ֆիբրոզի և ֆունկցիոնալ խանգարումների վաղ ախտորոշում

  • Ժամանակակից լաբորատոր և գործիքային մեթոդներ

  • Պրոֆիլային մասնագետի՝ հեպատոլոգի վարում

  • Անհատականացված խորհուրդներ և բուժման պլան

Գրանցում Hepato CHECK-UP Maxi-ի համար

Անցեք Hepato CHECK-UP Maxi-ն և ստացեք ձեր լյարդի վիճակի օբյեկտիվ ու մանրամասն գնահատում։

գրանցվել